Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

 4526-Ա 13.12.2017թ.

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  22-Ի Հ.6368-Ա ՈՐՈՇՈՒՄԸ  ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Արամ Մանուկյանի  դիմումը` Երևանի քաղաքապետի 2004թ. դեկտեմբերի 28-ի հ.2464-Ա որոշման հիման վրա, Գյուլբենկյան փողոցի հ.39ա շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով  իրեն պատկանող ավտոտնակի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 01.06.2005թ. հ.1440251 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու  մասին։
Գյուլբենկյան  փողոցի հ.39ա շենքի բակում գտնվող ավտոտնակի  կադաստրային  արժեքը կազմում է 825684 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 75-րդ  հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648–Ն որոշմամբ հաստատված  հավելվածով, հաշվի  առնելով <<Հողի և ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 07.12.2017թ. հ.20/2 Ե-914 գրությունը.
1.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունիսի 22-ի հ.6368-Ա  որոշումը:
2.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Արամ Մանուկյանի հետ կնքել համաձայնագիր՝  Գյուլբենկյան  փողոցի հ. 39ա շենքի  բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն  պատկանող ավտոտնակի զբաղեցրած  25,5քմ  մակերեսով  հողամասի  համար 2005  թվականի մայիսի 20-ին կնքված վարձակալության  հ.1274/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի  31-ը.>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից  հանել  <<( այդ թվում`Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>>բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել  նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման  նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի 3/երեք/ տոկոսը, որը  կազմում  է 12604 /տասներկու հազար վեց հարյուր չորս/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 ՀՀ դրամ:>>:
3.Արամ Մանուկյանին  պատկանող    ավտոտնակին  տրամադրել  <<Գյուլբենկյան փողոց, հ.39ա շենք, ավտոտնակ հ.9>> հասցեն։
4.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ  գույքի    պետական  ռեգիստրի   համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն  ու  ՀՀ  ոստիկանության  Երևան   քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
5.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
7.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի  վրա։
8.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ