Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4527-Ա 13.12.2017թ.

            ԱՐՄԱՆ ԱՆԱՆՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ   
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արման Անանյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005 թվականի  ապրիլի 20-ի  հ.838-Ա որոշման  հիման վրա, Նորաշենի թաղամասի հ.45 շենքի հ.11 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25122012-01-1787 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 309862 ՀՀ դրամ:                                     
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի  հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի  անունից,  Արման Անանյանի հետ կնքել համաձայնագիր՝  Նորաշենի թաղամասի հ.45 շենքի հ.11 ավտոտնակի  զբաղեցրած 19.2 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 22-ին կնքված վարձակալության  հ.3598 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.            
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը.>>:   
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     

     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ