Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4528-Ա 13.12.2017թ.

     ՍՅՈՒԶԱՆՆԱ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սյուզաննա Թավադյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998թ. դեկտեմբերի 14-ի հ.1086 որոշման հիման վրա,  Ա.Տիգրանյան փողոցի հ.20 շենքի մոտ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 06.07.1999թ. հ.0100408 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ա.Տիգրանյան փողոցի հ.20 շենքի մոտ  գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 437747 /չորս հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառա-վարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 06.12.2017թ. հ.20/2 Ե-893 գրությունը.
1.Լիազորել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա.Ստեփանյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից,  Սյուզաննա Թավադյանի հետ կնքել համաձայնագիր` Ա.Տիգրանյան փողոցի հ.20 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 18,91 քմ մակերեսով հողամասի համար 1999թ. մայիսի 22-ին կնքված հողի վարձակալության հ.1-1170 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը: <<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի  հունվարի 31-ը>>.    
2)պայմանագրի 5.2 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.   
<<Վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան:>>.
3)պայմանագրի 5.5 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող 3 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները:>>.
4)պայմանագրում ավելացնել նոր՝ 5.8 ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
<<Վարձատուն իրավունք ունի  նախապես` մեկ ամիս առաջ, վարձակալին  գրավոր կերպով տեղեկացնելով, միակողմանի լուծել պայմանագիրը:>>.
5)պայմանագրի 9-րդ կետում <<10>> թիվը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<2770 /երկու հազ. յոթ հարյուր յոթանասուն/>> թիվը և բառերը՝ <<9347>> թվով:
2.Սյուզաննա Թավադյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Ա.Տիգրանյան փողոց, հ.20 շենք, ավտոտնակ հ.5>> հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում  առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:

    

    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ