Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4530-Ա 13.12.2017թ.
           
ՄԱՐՏԻՐՈՍ ՔՅՈՒՓԵԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Օհանյանի դիմումը`  Երևանի քաղաքապետի  1998 թվականի հոկտեմբերի 27-ի հ.865 որոշման  հիման վրա, Ազատության պողոտայի հ.2 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.3 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 11.11.2010թ. հ.2788913 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ազատության պողոտայի հ.2 շենքի հ.3 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 473571 /չորս հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318, 466-րդ և  468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու  2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով ավտոտնակի առուվաճառքի 08.11.2010թ. պայմանագիրը և պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հ.7052 համաձայնագիրը.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից, Սուսաննա Օհանյանի հետ կնքել համաձայնագիր` Ազատության պողոտայի հ.2 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 20,1 քմ մակերեսով հողամասի համար 1998 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված հողի  վարձակալության հ.12/81 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1)պայմանագրում <<Աստղիկ Բադալյան և Ռաֆիկ Աթայան>> բառերը փոխարինել <<Սուսաննա Օհանյանը>> բառերով.    
2)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.  
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի  հունվարի 31-ը:>>.
3)պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«9.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի երեք տոկոսը, որը 9935 ՀՀ դրամ է, հողամասի կադաստրային արժեքը 1քմ-16476 ՀՀ դրամ է:»:    
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ