Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4531-Ա 13.12.2017թ.
           
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հաշվի առնելով Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների գրությունները.
1.Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» N 637-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-4 հավելվածների։
2.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 21-Ա որոշման NN  3, 4, 7, 8, 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ