Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

4532-Ա  13.12.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N1863-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1.Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 17-ի «Երևանի ենթակայության մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N1863-Ա որոշմամբ հաստատված 27-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն  հավելվածի։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և «Երևանի Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:


 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ