Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

4534-Ա  13.12.2017թ.

«ՅՈՒ.ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով.
1.Հաստատել «Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի և «Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ  Վ.Նիկոյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ