Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
4535-Ա  13.12.2017թ.

ՆԵՐՔԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.1/1 ՇԵՆՔԻ Հ.98 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 22.08.2017թ. տրված հ.18-06/ԲՕ-47 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտում և շինարարության որակի տեխնիկական հսկողություն «Հուսալի Կամար» ՍՊԸ-ի կողմից 31.08.2017թ. տրված հ.136/17 տեխնիկական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (11.08.2017թ. հ.Գ-3748).
1.Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի հ.1/1 շենքի հ.98 հասցեում՝ քաղաքացի Սվետլանա Գասպարյանի (անձնագիր AN 0219148 տրված 29.07.2012թ. 003-ի կողմից, ք. Երևան, Շևչենկո հ.1 շենք, բն. հ.2) կողմից ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 07.08.2017թ. տրված հ.07082017-01-0020 վկայական, որակավորման վկայական հ.0348 տրված 26.02.2015թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.  
3.1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 5200 (հինգ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
6.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ