Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

4541-Ա  13.12.2017թ.

<<ԵՐԵՎԱՆԻ Ռ.ՄԻՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 77 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ  ԱՄՐԱԿՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 08.12.2017թ. հ.01/22.23/7841-17 գրությամբ ներկայացված <<Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 07.12.2017թ. հ.1032ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով.
1.Առաջարկել <<Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ իրեն ամրացված Ադոնցի փողոցի հ.11  հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 115.7քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի համար, շաբաթական չորս օր /երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ/, ժամը 14.00-17.00, 60000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով /ներառյալ ԱԱՀ/, «Փոքր Մհեր» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2.Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4.Հանձնարարել <<Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1)10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3)Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,  
4)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությանը ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ