Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
4547-Ա  14.12.2017թ.

ՀԱՂԹԱՆԱԿԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.60/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԺՈՐԺԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10 և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.09.2017թ. տրված հ.18-06/Օ-247 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտում և շինարարության որակի տեխնիկական հսկողություն «Հուսալի Կամար» ՍՊԸ-ի կողմից 11.10.2017թ. տրված հ.156/17 տեխնիկական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (04.09.2017թ. հ.Պ-1826).
1.Հաղթանակի 5-րդ փողոցի հ.60/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 24.07.2017թ. տրված հ.24072017-01-0140 վկայական, որակավորման վկայական հ.041 տրված 15.12.2011թ.) քաղաքացի Ժորժիկ Պետրոսյանին (անձնագիր AM 0521463 տրված 16.11.2011թ. 008-ի կողմից, ք. Երևան, Շերամի հ.87 շենք, բն. հ.104) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 152.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 320040 (երեք հարյուր քսան հազար քառասուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ