Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

605-Ա 07.03.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ․286, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշումների համապատասխան․
1. Աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամաս՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների։
2. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․12․2005թ հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում ՀՀ կառավարության 29․12․2011թ հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթների հետ՝ սույն որոշման հավելվածի հ.1 կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանել արդյունաբերություն, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների կառուցապատման համար՝ սույն որոշմանը կից նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համապատասխան։
3. Սույն որոշման հավելվածի հ. 1 կետում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5․ Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ