Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

609-Ա 07.03.2019թ.

 

<<Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 27.02.2019թ. հ.01/22.23/1302-19 գրությամբ ներկայացված <<Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 18.02.2019թ. հ.1339 ՎԱ-1, հ.1339 ՎԱ-2, հ.1339 ՎԱ-3 և հ.1339 ՎԱ-4 արձանագրությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Անդրանիկի փողոցի Բ-2 թաղամասում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 296.4քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար, շաբաթական երեք օր /երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ/ ժամը 16.30-17.30՝ 25000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ (ՀԿ) հետ /հասցե՝ Էստոնական փող հ.14 շենք, բն. հ.70/, շենքի 1-ին հարկից՝ 55.5քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար, շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 15.00-18.30՝ 17000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով` Թովմաս Հովհաննիսյանի հետ /նույն. քարտ՝ 006546337, 008, 05.06.2017թ/, շենքի 1-ին հարկից՝ 55.5քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար, շաբաթական երեք օր /երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 15.30-16.30՝ 9000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով` Սիրանուշ Ասլանյանի հետ /նույն. քարտ՝ 010664191, 008, 06.11.2018թ/ և շենքի 2-րդ հարկից՝ 154.6քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար, շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 15.00-17.00՝ 20000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով` Մելինե Մակարյանի հետ /անձ՝ AR 0320503, 008, 06.06.2017թ/, կնքել վարձակալության պայմանագրեր՝ դրանց կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մարզական և մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ