Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

619-Ա 07.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի Հ.5290-Ա
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՀԱՆՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ. 70 ՇԵՆՔԻ
ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարեգին Պապիկյանի դիմումը` Օհանովի փողոցի հ.70 շենքի մոտ գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2019 թվականի հունվարի 30-ի հ.784 վկայագրով իրեն փոխանցված ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.02.2006թ. հ.2013881 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու մասին:
Օհանովի փողոցի հ.70 շենքի մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 487161 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 11-ի հ.5290-Ա որոշումը:
2.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դ.Կարապետյանին`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գարեգին Պապիկյանի հետ կնքել համաձայնագիր` Օհանովի փողոցի հ.70 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի փետրվարի 6-ին կնքված վարձակալության հ.463 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրում «Պապիկյան Լաուրա» բառերը փոխարինել «Գարեգին Պապիկյան» բառերով.

2) պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը. 

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը».
3) պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը.
4) պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը.
5) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը «Վարձատուին» օտարելու» բառերը.
6) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
«6.8. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
7) պայմանագրի 8-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով, իսկ «1113» թիվը` «3339» թվով:
3. Օհանովի փողոցի հ.70 շենքի մոտ գտնվող ավտոտնակին տրամադրել «Օգանովի փողոց, հ.80 շենք, ավտոտնակ հ.11» հասցեն:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա: 

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ