Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ



708-Ա 14.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐԱՀԱ, ՊԼԶԵՆ ԵՎ ԳՐԱԴԵՑ ԿՐԱԼՈՎԵ ՔԱՂԱՔՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համագործակցության հարցերի քննարկման, Չեխիայի Հանրապետության քաղաքային տրանսպորտի սեկտորը և տեղական տրանսպորտային արտադրությունն ուսումնասիրելու, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ 2019թ. մարտի 18-ից 22-ը գործուղել Չեխիայի Հանրապետության Պրահա, Պլզեն և Գրադեց Կրալովե քաղաքներ՝ հետևյալ կազմով.

Հրաչյա Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Արթուր Սարգսյան - Երևանի քաղաքապետի խորհրդական
Վազգեն Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տրանսպորտի վարչության պետի տեղակալ
Էլբակ Թարփոշյան - «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են չեխական կողմի հաշվին, բացառությամբ օրապահիկի, որը կատարվում է Երևան քաղաքի 2019թ. բյուջեի միջոցների հաշվին, իսկ Էլբակ Թարփոշյանինը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ