Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

718-Ա 15.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.3765-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Թորոսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի հ.3765-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.02.2019թ. հ.18-06/1-Թ-225 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հաղթանակ տեղամասի հ.44-4 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին>> հ.3765-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի հ.44-4 հասցեում գտնվող հողամասի /բազմամյա տնկարկ /խաղողի այգի// մակերեսը կազմում է 4650.0քմ։»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ