Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

719-Ա 15.03.2019թ.

 

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ի գրությունը՝ Սեբաստիայի փողոցի հ.3/3 հասցեում, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26042018-01-0019 վկայական/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի հ.47-Ն որոշումը և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի 13.02.2019թ. հ.50/2-6069 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ի հ.47-Ն որոշմամբ հաստատված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առանձին տարածքների գոտևորման նախագծի համաձայն՝ Սեբաստիայի փողոցի հ.3/3 հասցեում գտնվող, «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 5900.6քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ և գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ