Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

721-Ա 18.03.2019թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ԱՅԳԵՍՏԱՆ 9-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.65 ՇԵՆՔ Հ.35 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԳՐԴԶԵԼՅԱՆԻ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԱԼԲԵՐՏԻ ԲՈՒՋԱՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով , հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 09.01.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-1 մասնագիտական եզրակացությունը, Այգեստան 9-րդ փողոց հ.65 շենքի համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (11.12.2018թ. հ.Գ-6386).
1. Երևան, Կենտրոն Այգեստան 9-րդ փողոց հ.65 շենք հ.35 հասցեում՝ քաղաքացիներ Ռուբեն Գևորգի Գրդզելյանի և Տաթևիկ Ալբերտի Բուջատյանի կողմից ինքնակամ իրականացրած 76.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ/) (սեփականության իրավունքի գրանցման 06.06.2017թ. տրված հ.06062017-01-0057 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 983040 (ինը հարյուր ութսուներեք հազար քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ