Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
911-Ա  15.03.2018թ.

ԱՅԳԵՍՏԱՆԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՏՈՒՆ Հ.2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի  12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցն ու հողամասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրի պայմաններին չհակասելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.06.2007թ. հ.18-06/Ի-1423 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ 15.04.2015թ. հ.04/Բ-542 գրավոր առաջարկությանը վերջինիս կողմից տրված համաձայնությունը (29.04.2015թ հ.Բ-1013) և դիմումները (17.03.2015թ հ.Բ-542, 15.11.2017թ. հ.Գ-5223).
1.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստանի 3-րդ փողոցի տուն հ.2ա հասցեում գտնվող 41.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
2.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստանի 3-րդ փողոցի տուն հ.2ա հասցեում գտնվող, սույն որոշման 1-ին կետով օրինականացված 41.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման 07.11.2007թ. հ.2481355 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 988800 (ինը հարյուր ութսունութ հազար ութ հարյուր) դրամով, և նույն հասցեում տարածագնահատման 2-րդ գոտում գտնվող՝ կառույցի համար առանձնացված 26.24 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.3314-2007 տրված 11.09.2007թ.)՝ 1023360 (մեկ միլիոն քսաներեք հազար երեք հարյուր վաթսուն) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ՝ Լևոն Գասպարյանին (անձնագիր AN 0652453 տրված 17.09.2013թ. 010 կողմից, ք. Երևան, Այգեստանի 3-րդ փողոց, տուն հ.2/1)՝ այսուհետ Գնորդ։
3.Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1)սույն որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին,                                
2)Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 40610 (քառասուն հազար վեց հարյուր տաս)դրամ,
3)իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ  կապված վճարներն ու տուրքերը։
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանին 10-օրյա ժամկետում կառույցի և հողամասի համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գումարների վճարումից հետո, Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5.Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2007 թվականի օգոստոսի 31-ի հ.3197-Ա որոշմամբ 11.09.2007թ. տրված հ.3314-2007   գլխավոր հատակագծով։  
6.Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ