Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
915-Ա 15.03.2018թ.

ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.Հ.42, 42/1, 44 ԵՎ 46/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝ Պարոնյան փողոցի հ.հ.42, 42/1, 44 և 46/4 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները վերաճշտելու և հասցեներ տրամադրելու մասին:  
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.15052015-01-0348, 17102017-01-0220,  09022018-01-0014 և 27122017-01-0310 վկայականները։  
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասերի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 7039.39քմ /2515.42քմ+ 3191.64քմ + 1332.33քմ/:  
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.03.2018թ. հ.18-06/246 եզրակացությունը.     
1.Սահմանել, որ Պարոնյան փողոցի հ.հ.42, 42/1, 44 և 46/4 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով  «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին պատկանող հողամասերի սահմանները որոշվում են 2515.42քմ, 1332.33քմ և 3191.64քմ մակերեսներով հողամասերի համար սահմանված կարգով հաստատված նոր հատակագծերով, չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
2.Պարոնյան փողոցի հ.հ. 42, 42/1, 44 և 46/4 հասցեներում գտնվող 2515.42քմ, 1332.33քմ և 3191.64քմ մակերեսներով հողամասերին համապատասխանաբար տրամադրել <<Պարոնյան փողոց, հ.42>>, <<Պարոնյան փողոց, հ.42/1>> և <<Պարոնյան փողոց, հ.44>> հասցեներ:   
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։     
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:          
      


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ