Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
916-Ա 15.03.2018թ.

ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՇԵՆՔԻ Հ.6 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ստելլա Իսկանդարյանի դիմումը` Լեոյի փողոցի հ.7 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.6 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.07.2012թ. N 04072012-01-1149 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:    
Լեոյի փողոցի հ.7 շենքի հ. 6ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է  1 455 309 ՀՀ դրամ:  
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87-Ն որոշմամբ հաստատված  հավելվածով.
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից,  Ստելլա Իսկանդարյանի հետ կնքել համաձայնագիր՝  Լեոյի  փողոցի հ.7 շենքի հ.6  ավտոտնակի զբաղեցրած 35,2 քմ մակերեսով հողամասի համար 03.08.2005թ. կնքված վարձակալության հ.23/35-1697  պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին.
1)պայմանագրում <<Տիգրան Հովսեփյանը>> բառերը  փոխարինել <<Ստելլա Իսկանդարյանը>> բառերով.                                                          
2)պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>:   
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ