Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
917-Ա 15.03.2018թ.

ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.5Ա ՇԵՆՔԻ Հ.3 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էմմա և Վարդան Կարապետյանների լիազորված անձ Կարեն Կարապետյանի դիմումը` Երևանի քաղաքապետի  1998 թվականի դեկտեմբերի 28-ի հ.1192 որոշման հիման վրա, Գրիբոյեդովի փողոցի հ.5Ա շենքի, Էմմա և Վարդան Կարապետյանների սեփականությունը հանդիսացող թիվ 3 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման  07.11.2011թ.  հ.2851957 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու մասին։
Գրիբոյեդովի փողոցի հ.5Ա շենքի թիվ 3 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 531878 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էմմա Կարապետյանի և Վարդան Կարապետյանի հետ կնքել համաձայնագիր` Գրիբոյեդովի փողոցի հ.5Ա շենքի, սեփականության իրավունքով իրենց պատկանող թիվ 3  ավտոտնակի զբաղեցրած 19,7քմ մակերեսով հողամասի  համար  1999 թվականի ապրիլի 14-ին կնքված վարձակալության հ.փբ-2794 03/408 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին.
1)պայմանագրում «Մանուկյան» բառը փոխարինել «Կարապետյան» բառով.
2)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը :>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ