Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
919-Ա 15.03.2018թ.

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ  Հ.79 ՇԵՆՔԻ Հ.4 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոհար Պետրոսյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998 թվականի դեկտեմբերի 25-ի  հ. 1188 և 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.7286-Ա որոշումների հիման վրա, Բաղրամյան պողոտայի հ.79 շենքի, իր սեփականությունը հանդիսացող հ.4 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30012012-01-0044 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը երկարացնելու մասին։
Բաղրամյան պողոտայի հ.79 շենքի հ.4 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է  819176 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի  հ. 87–Ն  որոշմամբ   հաստատված հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի   Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գոհար Պետրոսյանի հետ կնքել համաձայնագիր` Բաղրամյան պողոտայի հ.79 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.4 ավտոտնակի զբաղեցրած 28,8քմ  մակերեսով հողամասի համար 1999 թվականի փետրվարի 16-ին կնքված վարձակալության  հ.ՓԲ-1939 03/647 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի  1-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը  կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ