Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
920-Ա 15.03.2018թ.

ՎՐԱՑԱԿԱՆ  ՓՈՂՈՑԻ  4-ՐԴ  ՆՐԲԱՆՑՔԻ  Հ. 7 ՇԵՆՔԻ Հ.3 ԱՎՏՈՏՆԱԿԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ԵՎ
ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գայանե Նիկողոսյանի լիազորված   անձ Մուշեղ Պողոսյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004 թվականի մարտի 18-ի   հ. 445-Ա որոշման հիման վրա, Վրացական  փողոցի 4-րդ նրբանցքի հ.7 շենքի բակում գտնվող, 2014 թվականի օգոստոսի 26-ին անշարժ գույքի /ավտոտնակի/ առուվաճառքի հ.3741 պայմանագրով ձեռք բերված, 2017 թվականի  հոկտեմբերի 7-ին ըստ  օրենքի ժառանգության իրավունքի հ.5128 և սեփականության իրավունքի հ.5127 վկայագրերով ամուսնուց՝ Արտակ Նիկողոսյանից Գայանե Նիկողոսյանին փոխանցված թիվ 3 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25102017-01-0245 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու մասին։
Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի հ.7 շենքի թիվ 3 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 963603 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված   կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Գայանե Նիկողոսյանի հետ  կնքել համաձայնագիր՝ Վրացական  փողոցի 4-րդ նրբանցքի հ.7 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող թիվ 3 ավտոտնակի զբաղեցրած 31,3քմ մակերեսով  հողամասի համար 03.11.2004թ. կնքված վարձակալության հ.1157/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Կարինե Գասպարյան>> բառերը փոխարինել <<Գայանե Նիկողոսյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի  1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել  << ( այդ    թվում` Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 10057 /տասը հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 10710 դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը  կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ