Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
922-Ա 15.03.2018թ.

ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արարատ Եղիազարյանի դիմումը`2011 թվականի հոկտեմբերի 14-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված, Երևանի քաղաքապետի 2003 թվականի օգոստոսի 5-ի հ. 1494-Ա որոշման  հիման վրա, Դավթաշենի 3-րդ թաղամասի հ. 6 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 04.11.2011թ. հ.2859912 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:   
Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  կողմից  12.02.2018թ. տրված տեղեկանքի` անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 409239 ՀՀ դրամ:   
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի  հ. 87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  դրույթներով.  
1.Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արարատ Եղիազարյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.6 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.1 ավտոտնակի զբաղեցրած 18.4քմ մակերեսով հողամասի համար, 02.09.2003թ. կնքված վարձակալության հ.176/6 ԱԳ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.    
1)պայմանագրում <<Վլադիմիր Գրիգորյան>> բառերը փոխարինել <<Արարատ Եղիազարյան>> բառերով.                          
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի 1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.     
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում  <<մեկ>> բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<100>> թիվը` <<2497>> թվով.
7)պայմանագրի 13-րդ կետում <<900015211072 հաշվեհամարին ՀՀ կենտրոնական բանկում>> թիվը և բառերը փոխարինել <<Երևանի թիվ 2 գանձապետական բաժանմունք` 900055314133 հաշվի համարին:>> թվերով և բառերով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ