Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
926-Ա 15.03.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱԿԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի ա) և զ) կետերը, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի ա) և ը) կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի N 592 որոշմամբ հաստատված պատսպարման կարգի 5-րդ կետի բ) և գ) ենթակետերը, 6-րդ կետը, ինչպես նաև հակաճառագայթային թաքստոցների (այսուհետ՝ ՀՃԹ) նորմատիվ պահանջներին համապատասխանելու և պահպանության վիճակի ուսումնասիրությունների անցկացման նպատակով որոշում եմ.
1.Ստեղծել՝
1)ՀՃԹ-ների ուսումնասիրման Երևան քաղաքի հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝ համաձայն հ.1 հավելվածի.
2)ՀՃԹ-ների ուսումնասիրման Արաբկիր վարչական շրջանի ենթահանձնաժողով՝ հետևյալ կազմով՝ համաձայն հ.2 հավելվածի.
3)ՀՃԹ-ների ուսումնասիրման Էրեբունի վարչական շրջանի ենթահանձնաժողով՝ հետևյալ կազմով՝ համաձայն հ.3 հավելվածի.
4)ՀՃԹ-ների ուսումնասիրման Կենտրոն վարչական շրջանի ենթահանձնաժողով՝ հետևյալ կազմով՝ համաձայն հ.4 հավելվածի:
2.Հաստատել ՀՃԹ-ի ուսումնասիրման ակտի օրինակելի ձևը՝ համաձայն հ.5 հավելվածի:
3.Ենթահանձնաժողովների նախագահներին՝
1)մինչև 2018թ. հունիսի 1-ը ուսումնասիրել ՀՃԹ-ների տեխնիկական վիճակը և ուսումնասիրման հաստատված ակտերը 4 օրինակից ներկայացնել Երևան քաղաքի հանձնաժողովին.
2)ուսումնասիրման աշխատանքներին ներգրավել նաև համապատասխան պաշտպանական կառույցի սեփականատիրոջը, տնօրենին կամ շահագրգիռ մարմնին (համաձայնությամբ):
4.Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով ստեղծված հանձնաժողովի անդամները կարող են մասնակցել սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով ստեղծված ենթահանձնաժողովների աշխատանքներին:
5.Երևան քաղաքի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դ.Օհանյանին՝
1)մինչև ս.թ. հունիսի 10-ը ամփոփել ենթահանձնաժողովներից ստացված ՀՃԹ-ների ուսումնասիրման ակտերը և ներկայացնել եզրակացություն՝ հետագայում պաշտպանական կառույցը որպես ՀՃԹ կամ պարզագույն թաքստոց օգտագործելու նպատակահարմարության վերաբերյալ:
6.Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն.Նազարյանին՝         
1)կազմակերպել եզրակացության հիման վրա որպես ՀՃԹ ճանաչված պաշտպանական կառույցների հաստատված ակտերից երկուսի տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, մեկը` ուսումնասիրված կառույցը տնօրինողին, մեկը՝ Երևանի քաղաքապետին:
7.Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
8.Որոշումը հայտարարել ըստ առնչության:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ