Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

943-Ա  17.03.2018թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Գուսան Շերամի փողոց, հ.84/8 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով.
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Գուսան Շերամի փողոց, հ.84/8 հասցեում գտնվող 455.70քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
2.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել բնակելի կառուցապատման։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ Գուրգեն Արսենի Միրզոյանին /նույնականացման քարտ հ.002227254, տրված 004կողմից,  01.04.2014թ., ծնված 29.08.1987թ./։
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո,  10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ