Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

947-Ա  17.03.2018թ.

ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.6/1 ՇԵՆՔԻ Հ.258 ՀԱՍՑԵՈՒՄ՝ «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 13.11.2017թ. տրված հ.18-06/ԲՕ-79 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած իրավաբանական անձի դիմումը (13.10.2017թ. հ.Գ-4765).
1.Ադոնց փողոցի հ.6/1 շենքի հ.258 հասցեում՝ «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ի (պետական գրանցման վկայական հ.03Ա հ.1024585, գրանցման համարը 273.110.04733 տրված 08.10.2005թ.) կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 22.02.2017թ. տրված հ.22022017-01-0515 վկայական, որակավորման վկայական հ.0362 տրված 14.07.2017թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.  
3.1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3200 (երեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ