Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

948-Ա  17.03.2018թ.

ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.51/1 ՇԵՆՔԻ Հ.6 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԵՐՍԵՍ ՄԱՆԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


         
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 12.03.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-24 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (05.03.2018թ. հ.Թ-295).
1.Պուշկինի փողոցի հ.51/1 շենքի հ.6 հասցեում՝ քաղաքացի Ներսես Մանանյանի (նույնականացման քարտ հ.006665350 տրված 15.07.2015թ. 001-ի կողմից) կողմից ինքնակամ բացված դուռը /մեկ/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 06.02.2018թ. տրված վկայական, որակավորման վկայական հ.0255 տրված 20.12.2012թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.  
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 10000 (տաս հազար) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ