Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

950-Ա  17.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի Հ.8105-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2012 թվականի դեկտեմբերի 26–ի հ.8105-Ա որոշմամբ սահմանված 60-օրյա ժամկետից հետո համապատասխան վճարը կատարելու պատրաստակամություն հայտնելու և սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ քաղաքացի Հովհաննես Ավանեսյանի 14.03.2018թ. հ.Ա-1696 դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի «Շարուրի փողոցի հ.27/7 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Հովհաննես Ավանեսյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.8105-Ա որոշման 3-րդ կետի 1) ենթակետով և 4–րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ