Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

 980-Ա 20.03.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի Հ.134-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի մարտի 19-ի հ.134-Ա  որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը Երևան քաղաքի Ռուսթավելու փողոցի հ.17 հասցեում գտնվող Երևանի նախկին Շ.Ռուսթավելու անվան հ.23 հիմնական դպրոցի շենքը՝ 3264.93քմ ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 13.5քմ ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 13.4քմ ընդհանուր մակերեսով և 0.33164 հա մակերեսով հողամասը, ինչպես նաև Երևան քաղաքի Թաիրովի փողոցի հ.14 հասցեում գտնվող, Երևանի նախկին հ.81 միջնակարգ դպրոցի շենքը` 862.8քմ ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 48.3քմ ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 30.0քմ ընդհանուր մակերեսով և 0.2582հա մակերեսով հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու համար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 597-րդ և 605-րդ հոդվածներով, hիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի հ.83-Ա որոշումը, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն և 2018 թվականի մարտի 19-ի հ.134-Ա որոշումները.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր՝ <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված Ռուսթավելու փողոցի հ.17 հասցեում գտնվող Երևանի նախկին Շ.Ռուսթավելու անվան հ.23 հիմնական դպրոցի 3264.93քմ ընդհանուր մակերեսով շենքի, 13.5քմ մակերեսով օժանդակ շինության, 13.4քմ մակերեսով կաթսայատան, 0.33164հա մակերեսով հողամասի և Թաիրովի փողոցի հ.14 հասցեում գտնվող, Երևանի նախկին հ.81 միջնակարգ դպրոցի 862.8քմ ընդհանուր մակերեսով շենքի` 48.3քմ ընդհանուր մակերեսով կաթսայատան, 30.0քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինության և 0.2582հա մակերեսով հողամասի համար։
2.Ընդունել ի գիտություն, որ նվիրաբերության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները` պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ