Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
985-Ա 20.03.2018թ.

ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Սուքիասյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2003 թվականի հոկտեմբերի 16-ի հ.1995-Ա որոշման հիման վրա, Գր. Արծրունու փողոցի հ.90 շենքի բակում գտնվող, 2015 թվականի ապրիլի 28-ին ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.1942 և սեփականության իրավունքի հ. 1941 վկայագրերով Ռոբերտ Սուքիասյանից իրեն փոխանցված մետաղական ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու մասին։
Գր. Արծրունու փողոցի հ.90 շենքի բակում գտնվող մետաղական ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1051836 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87–Ն որոշմամբ հաստատված  հավելվածով, հաշվի առնելով << Հողի և ունեցվածքի գործառնություններ >> ՓԲԸ 13.03.2018թ.  հ.20/2 Ե-178 գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Անահիտ Սուքիասյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գր.Արծրունու փողոցի հ.90 շենքի բակում գտնվող, 2015 թվականի  ապրիլի 28-ին ըստ  օրենքի ժառանգության իրավունքի հ.1942 և սեփականության իրավունքի  հ. 1941 վկայագրերով իրեն փոխանցված մետաղական ավտոտնակի զբաղեցրած 26,9քմ մակերեսով հողամասի համար 25.02.2004թ. կնքված վարձակալության հ. 219/6-ԱԳ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն  ու լրացումները.
1)պայմանագրում <<Սուքիասյան Ռոբերտ>> բառերը փոխարինել <<Անահիտ Սուքիասյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի  1-ը.>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 13296/տասներեք հազար երկու հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Անահիտ Սուքիասյանին պատկանող մետաղական ավտոտնակին  տրամադրել  <<Գր.Արծրունու փողոց, հ.90 շենք, ավտոտնակ հ.4>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի   համապատասխան  ստորաբաժանմանը և բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ