Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

987-Ա 20.03.2018թ.

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարգարիտ Սաֆարյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի ապրիլի 20-ի հ.838-Ա որոշման հիման վրա, Արարատյան 1-ին զանգվածի հ.10/4 շենքի մոտ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28.07.2005թ. հ.1121357 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը երկարացնելու մասին:           
Արարատյան 1-ին զանգվածի հ.10/4 շենքի մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 315 928 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն  որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  14.03.2018թ. հ.20/2 Ե-181 գրությունը.
1.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից, Մարգարիտ Սաֆարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Արարատյան 1-ին զանգվածի հ.10/4 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20.2քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի հուլիսի 8-ին կնքված վարձակալության հ.2548 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում «Մարգարիտա» բառը փոխարինել «Մարգարիտ» բառով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն  իրավունք  ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով  վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ  կետում <<մեկ>>  բառը փոխարինել <<երեք>>  բառով, իսկ <<1406>> թիվը` <<4218>> թվով:
2.Մարգարիտ Սաֆարյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Կուրղինյան փողոց, հ.7 շենք, ավտոտնակ հ.3>> հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության  Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին:              
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին`  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ