Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
993-Ա  21.03.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից տրված 02.03.2018թ. հ.07/Հ-971 զեկուցագիրը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձ Վահագն Հովակիմյանի 19.02.2018թ. հ.Հ-971 դիմումը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ 10-օրյա ժամկետում Վահագն Հովակիմյանի հետ կնքել Երվանդ Քոչարի փողոցի հ.9/10 հասցեում գտնվող կառույցը և դրա համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին հ.Վ-130-5177-Ա պայմանագիրը /նոտարական կարգով վավերացված 08.02.2007թ. հ.756/ լուծելու վերաբերյալ համաձայնագիր։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ