Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

998-Ա 16.03.2020թ.


ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.79 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Տաճատ-62» ՍՊԸ-ի լիազորված անձ Լուկաշ Վերանյանի դիմումը, Մամիկոնյանց փողոցի հ.79 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 14.07.2004թ. հ.1569187 վկայական) շինությունների զբաղեցրած հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետի 1-ին ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2019թ. հ.18-06/2-102128 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մամիկոնյանց փողոցի հ.79 հասցեում գտնվող 2818.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի)։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Մամիկոնյանց փողոցի հ.79 հասցեում գտնվող արտադրական նշանակության շինությունների գործառնական նշանակության փոփոխությանն առնչվող նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը) ուժի մեջ է մտնում հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքների պետական գրանցումից հետո:

4. Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ մասի, նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով uահմանված հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո, հողամաuի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման և սպասարկման համար (այդ թվում` բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում, որ հողամասի սեփականատերը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե վճարի հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ