Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
998-Ա  21.03.2018թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


      
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.03.2017թ. տրված 18-06/Օ-52 մասնագիտական եզրակացությունը.
1.Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի հ.2 հասցեում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողամասում առկա՝ 614.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) (սեփականության իրավունքի գրանցման 17.01.2018թ. տրված վկայական, որակավորման վկայական հ.0143 տրված 29.03.2012թ.) ճանաչել օրինական՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն։
Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
2.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ