Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.01.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 18-Ա  12.01.2018թ.

«ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/54» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի ինքնակամ կառույցների քանդման  աշխատանքների  գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/54» ծածկագրով բաց մրցույթի  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ. Խոջոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գրիգորյան Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ա. Այվազյան Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի  գլխավոր  մասնագետ  (հանձնաժողովի  գնահատող  անդամ)
Ա. Սաֆարյան Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի գլխավոր  մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
Տ. Վարդանյան Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի առաջատար  մասնագետ (հանձնաժողովի  բացող անդամ)
2. Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 12-ին, ժամը 10:20-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  գնումների վարչության   պետի  վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ