Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.01.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 35-Ա  17.01.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/50» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Ավան, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված համակարգչային սարքավորումների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/50» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Մովսիսյան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Թ.Երկանյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Ա.Երմազյան Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ա.Տեր-Թորոսյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Է.Հարոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 17-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ