Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
351-Ա 19.04.2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝
1. Երևանի համայնքի տարեկան հողային հաշվեկշռի և քաղաքաշինական քարտեզի վարման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.
Աշխատանքային խմբի ղեկավար.
Հենրիկ Սարգսյան՝ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
Աշխատանքային խմբի անդամներ.
Երվանդ Պողոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի պետ
Սաթենիկ Մկրտչյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ
Արամ Դավթյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ
Աննա Սողոմոնյան՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր հատակագծի բաժնի գլխավոր մասնագետ
Արմեն Մանասյան՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի գլխավոր հատակագծի բաժնի նախագծի գլխավոր ճարտարապետ
Արարատ Մկրտչյան՝ համակարգչային օպերատոր
2. Հանձնարարել աշխատանքային խմբին՝ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կազմել հողային հաշվեկշիռը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ և ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սահմանված ժամկետներում Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ նախապատրաստելու և շրջանառության մեջ դնելու համար:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
4. Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ