Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.05.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 409-Ա   05.05.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/175» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված համակարգչային սարքավորումների գնման հայտերը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/175» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Յու.Մամիկոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ  /հանձնաժողովի նախագահ/
Ա. Բաղրամյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի գլխավոր  մասնագետ  
Մ. Աբրահամյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի գործավար  
Ա. Մովսեսյան Դավթաշեն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական  բաժնի առաջին կարգի   մասնագետ
Ա. Նավասարդյան Դավթաշեն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր մասնագետ Ի.Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ