Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
485-Ա 06.08.2018թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 479-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1.Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի 30.07.2018 թվականի «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/81» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին N 479-Ա կարգադրության 2-րդ կետում նշված (գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին բառերը փոխարինել գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին բառերով):
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Կ. ԱՐԵՅԱՆ