Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 584-Ա  13.10.2017թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-17/31» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2017 թվականի համար նախատեսված աղբահանության վճարումների հաշվառման և ընդունման ծառայությունների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-17/31» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Համբարձումյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Լ.Սաղոյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Գ.Խաչատրյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի տնտեսվար (հանձնաժողովի անդամ)
Մ.Վաթինյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ռ.Ղասաբօղլյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ.Մուրադյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


                 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ