Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 653-Ա   13.12.2018թ.

  «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-19/23» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-19/23» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մկրտչյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ /հանձնաժողովի նախագահ/
Կ. Արամյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ
Դ. Սարգսյա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:

  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ