Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 663-Ա   17.12.2018թ.

  «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/40» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրենների կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող Երևանի քաղաքապետարանի կարիքների համար սննդամթերքի գնման հայտերը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-19/40» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Մ. Թումանյան Երևանի քաղաքի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ–ի գլխավոր հաշվապահ /հանձնաժողովի նախագահ/
Ա.Բաղդասարովա «Երևանի հ.79 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
Ն.Եղոյան «Երևանի հ.96 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի անդամ/
2. Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Համբարձումյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ