Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 671-Ա   17.12.2018թ.

  «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/15» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2019 թվականի կարիքների համար աշխատակազմի վարչական շենքի վերելակի տեխնիկական սպասարկման և շահագործման ծառայության գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/15» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն. Ղուկասյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի  ֆինանսական բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղարագյոզյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի  ֆինանսական բաժնի պետի տեղակալ (հանձնաժողովի անդամ)
Օ. Մկրտչյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Տ. Շահբազյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ռ. Սարգսյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի անդամ)
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր  մասնագետ  Լ. Ղավալյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման  ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ.Սարգսյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ