Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 672-Ա   17.12.2018թ.

  «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-19/21» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-19/21» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Ղարագյոզյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ  /հանձնաժողովի նախագահ/
Օ. Մկրտչյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոց, ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար  մասնագետ
Տ. Շահբազյան  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի  մասնագետ  
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի  վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ