Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 731-Ա  22.11.2017թ.

 «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/11» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 22.01.2016 թվականի N 38-Ա կարգադրությամբ ստեղծված մասնագիտական խմբի ղեկավար Գ. Ամատունյանի կողմից ներկայացված Երևանի քաղաքի փողոցների, հրապարակների և այգիների նստարանների և աղբամանների մասնակի և ամբողջական վերանորոգման աշխատանքների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/11» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Տ.Ամյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ռ.Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Լ.Նահապետյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Հ.Բաբաջանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա. Հովհաննիսյան «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3.Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:

         ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ