Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 732-Ա  22.11.2017թ.

 «ԵՔ-ԲՄԾՁԲ-18/31» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի, Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված 2018 թվականի համար նախատեսվող միջատազերծման և ախտահանման (դեռատիզացիա) ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԾՁԲ-18/31» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Թ.Երկանյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ/հանձնաժողովի նախագահ/
Տ.Պողոսյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային օպերատոր-սպասարկող
Գ.Մարտիրոսյան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
Ա.Գասպարյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Է.Ղազարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
2.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 23-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:

 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ