Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 740-Ա  22.11.2017թ.

 «ԵՔ-ԲՄԾՁԲ-18/32» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին»  ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2018 թվականի համար նախատեսնվող Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող հուշարձանների  վերանորոգման և պահպանման   ծառայությունների մատուցման գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԾՁԲ-18/32» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն. Մամուլյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ  մասնագետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Հարությունյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական, ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ  (հանձնաժողովի բացող անդամ)
Լ. Հայրապետյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի բացող  անդամ))
Տ. Պողոսյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային օպերատոր-սպասարկող (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ա. Մխիթարյան Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
2. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 22-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  գնումների վարչության   պետի  վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ