Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 742-Ա  22.11.2017թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/15» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Շենգավիթ, Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված 2018 թվականի համար նախատեսվող համակարգչային սարքերի և սարքավորումների սպասարկման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/15» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Տեր-Թորոսյան Երևան քաղաքի  Շենգավիթ  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/    
Ռ. Աբրահամյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետ
Թ. Երկանյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետ
Ա. Հովակիմյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ    
Գ. Խարբության Երևան քաղաքի Աջափնյակ վարչական  շրջանի   ղեկավարի աշխատակազմի  կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 22-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության   պետի  վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:

 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ