Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 744-Ա  22.11.2017թ.

 «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՓՈՒԼՆ  ԱՆՑԿԱՑՆՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ԿԱԶՄԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.03.2012թ. հ.194-Ն, ՀՀ պաշտպանության նախարարի 11.04.2012թ. հ.323, ՀՀ արտակարգ իրավի-ճակների նախարարի 26.03.2012թ. հ.32-Ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 21.03.2012թ. հ.1-Ն, ՀՀ ոստիկանության պետի 24.03.2012թ. հ.5-Ն և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 04.04.2012թ. համատեղ հրամանով հաստատված «Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝   10.11.2017թ. հ.12/24429 զեկուցագիրը`  
1. Հաստատել «Տարվա լավագույն զինվորական ղեկավար  և  լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ»  մրցույթի՝  Երևանի քաղաքային փուլը անցկացնող  հանձնաժողովի կազմը (հավելված)։  
2. Մրցույթի  կազմակերպման  և  անցկացման  պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ  Ա.Ստեփանյանի   վրա:
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի   տեղակալ  Ա.Սուքիասյանի  վրա:


                ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ